Կալլասը՝ Գրենլանդիայի պաշտպանությունը ամրապնդելու միջոցառումների մասին
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո հայտարարել է, որ նրանք քննարկել են Գրենլանդիայի պաշտպանությունը ամրապնդելու միջոցառումները։
«Իհարկե, մենք քննարկել ենք Գրենլանդիան, ինչպես նաև մեր ընդհանուր մոտեցումը և այն, թե ինչպես է դա մեզ ավելի ուժեղ դարձնում, երբ մենք միասնական ենք։ Եվ, իհարկե, նաև անվտանգության հարցերը և այն, թե ինչ կարող ենք անել Գրենլանդիան, ինչպես նաև Եվրոպայի այլ մասերը պաշտպանելու համար։ Դա լավ, անկեղծ և բաց քննարկում էր, և ես կասեի նաև՝ բավականին սթափ իր տեսակետով», - ասել է նա։
ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է նաև, որ ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն ընդունել 2026 թվականի փետրվարի 24-ին։
«Ինչ վերաբերում է պատժամիջոցների 20-րդ փաթեթին, այո, մենք նպատակ ունենք այն ուժի մեջ մտցնել մինչև փետրվարի 24-ը», - ասել է նա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը երկարաժամկետ արևմտյան ռազմավարություն է, և որ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը։ Նա հայտարարել է, որ Արևմուտքի գլխավոր նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։
Նմանատիպ հոդվածներ
Կա մտահոգություն իշխանության բռնազավթման ծրագրերի վերաբերյալ․ Ռուբեն Ռուբինյան
Բավականին հետաքրքիր և մի փոքր էլ զվարճալի է դիտել, թե ինչպես են մեր ընդդիմադիր գործընկերները քննարկում, թե ինչու է ԵԽԽՎ֊...
Քրեական վարույթ՝ Մայր Աթոռի դեմ. դատական ակտը չի կատարվել
Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «ՀՀ հարկադիր կատարումն ա...
2-րդ նախագահը խոսում է եկեղեցուց, բարոյականությունից․ Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին ասուլիսում արված հայտարարություն...
Թող առողջ լինեն ու քննադատեն․ Թունյանը՝ անվճար բուժօգնությունների մասին
Մոտ 2000 կենսաթոշակառու ԱՆՎՃԱՐ ստացել է 500 հազար դրամից ավելի արժեցող բուժօգնություն, որոնցից մոտ 900-ը՝ մեկ միլիոն դրա...