Իրանը կանչել է Գերմանիայի դեսպանին Ֆրիդրիխ Մերցի հայտարարություններից հետո
Գերմանիայի դեսպան Ակսել Դիթմանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ Իրանի կառավարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) վերաբերյալ արված հայտարարություններից հետո, որոնք Իսլամական Հանրապետությունը համարել է սադրիչ։
Չորեքշաբթի օրը Ռումինիայի վարչապետ Իլիե Բոլոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Մերցը ափսոսանք է հայտնել, որ ԵՄ որոշ երկրներ պատրաստ չեն ԻՀՊԿ-ն համարել ահաբեկչական կազմակերպություն և ընդգծել է Գերմանիայի ցանկությունը՝ առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա։
«Գերմանիայի կանցլերի՝ Իրանի դեմ ուղղված միջամտական հայտարարությունների և այդ երկրի իշխանությունների՝ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի նկատմամբ սադրիչ դիրքորոշման ֆոնին, Գերմանիայի դեսպան Ակսել Դիթմանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ արտաքին գործերի նախարարի օգնական և Արևմտյան Եվրոպայի վարչության ղեկավար Ալիռեզա Յուսեֆիի կողմից», - հաղորդել է գործակալությունը։
Այսօր Եվրամիության գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը հայտարարել է, որ Եվրամիությունը որոշել է ԻՀՊԿ-ն ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։
Ավելի վաղ, Մերցը հայտարարել էր՝ Ուկրաինան չի կարողանա միանալ Եվրամիությանը 2027 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
Կա մտահոգություն իշխանության բռնազավթման ծրագրերի վերաբերյալ․ Ռուբեն Ռուբինյան
Բավականին հետաքրքիր և մի փոքր էլ զվարճալի է դիտել, թե ինչպես են մեր ընդդիմադիր գործընկերները քննարկում, թե ինչու է ԵԽԽՎ֊...
Քրեական վարույթ՝ Մայր Աթոռի դեմ. դատական ակտը չի կատարվել
Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «ՀՀ հարկադիր կատարումն ա...
2-րդ նախագահը խոսում է եկեղեցուց, բարոյականությունից․ Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին ասուլիսում արված հայտարարություն...
Թող առողջ լինեն ու քննադատեն․ Թունյանը՝ անվճար բուժօգնությունների մասին
Մոտ 2000 կենսաթոշակառու ԱՆՎՃԱՐ ստացել է 500 հազար դրամից ավելի արժեցող բուժօգնություն, որոնցից մոտ 900-ը՝ մեկ միլիոն դրա...