Մայիսի 4-ը կլինի ոչ աշխատանքային
Կառավարության որոշմամբ մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխվել է ապրիլի 18՝ շաբաթ օրը։ Պատճառը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացումն է, որը նախատեսվում է Երևանում։
Կառավարության նիստում նշվել է, որ շուրջ 50 երկրի ղեկավարներ գտնվելու են Երևանում, ինչի պատճառով քաղաքի փոքր Կենտրոնը փակ է լինելու։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ քանի որ նախորդ երեք օրը լինելու են հանգստյան օրեր, որոշումը կայացվել է նախապես։
«Մայովկա՞ է։ Այսինքն, խնդրել Երևանի կենտրոնից ակտիվ շտապել դեպի Սևանա լճի ավազան ու մարզեր, ու ակտիվ հանգստի»,– կատակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը անդրադարձել է նաև գագաթնաժողովը Երևանում անցկացնելու որոշմանը՝ նշելով. «Այն կոնսենսուսով է կայացվում, և շատ կարևոր հանգրվան է պետության կայացման և միջազգային հեղինակության ամրապնդման տեսանկյունից։ Նաև կարևոր է, որ մենք միջոցառումը հյուրընկալենք կազմակերպչական ամենաբարձր մակարդակով»։
Նա հավելել է, որ որոշումը նպատակ ունի նաև քաղաքացիներին հնարավոր լրացուցիչ անհարմարություններից զերծ պահել՝ հաշվի առնելով երթևեկության հետ կապված առկա խնդիրները, ինչպես նաև ապահովել միջոցառման պատշաճ կազմակերպումը։
Նմանատիպ հոդվածներ
Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պետական սոցիալական վճարներն անկանխիկ տնօրինելու դեպքում նախկինի համեմատ 8 տոկոսով ավելի՝ 2...
Տեսաձայնագրող սարքավորումներ` քննական ավտոմոբիլներում
Վերահսկողություն և թափանցիկություն. քննական ավտոմոբիլները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրող սարքավորումներով: Այս մ...
ՄՌՏ-ի փոխհատուցման համար գործում են դեպքերի սահմանափակումներ. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության փաթեթում տարվա առավելագույն շեմ չկա, այսինքն՝ մեկ անձի վրա տարվա ընթացքում ծախսվող գումարի հ...
Հայտնաբերվել են շնամարտ կազմակերպած տղամարդիկ
Հունվարի 26-ին սոցիալական ցանցերից մեկի օգտատերը շնամարտի տեսանյութ էր հրապարակել: Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի...