Թրամփը կարող է պատերազմ սկսել Իրանի հետ. Իրանի մեջլիսի խոսնակ
Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների ԱՄՆ վարչակազմի հետ, եթե դրանք լինեն իրական և միտված լինեն համաձայնության ձեռքբերմանը։ Նրա խոսքով՝ եթե բանակցությունները համապատասխանում են միջազգային նորմերին և նպատակ ունեն հասնել համաձայնության, ապա Իրանը պատրաստ է դրանց։ Սակայն նա ընդգծել է, որ նման չեն այն բանակցությունները, որոնք ցանկանում է ԱՄՆ նախագահը, քանի որ, նրա խոսքով, վերջինս փորձում է իր կամքը պարտադրել մյուսներին։
Ղալիբաֆը նշել է, որ եթե Դոնալդ Թրամփն իսկապես ազնիվ է և ցանկանում է շահել Նոբելյան խաղաղության մրցանակը, ապա պետք է ձգտի իրական խաղաղության և նախ ազատվի պատերազմ հրահրողներից և նրանցից, ովքեր ցանկանում են, որ Իրանը ենթարկվի։
Իրանի խորհրդարանի խոսնակը նաև ասել է, որ Թրամփը կարող է պատերազմ սկսել Իրանի հետ, սակայն չի կարող վերահսկել դրա հետևանքները։ Նրա խոսքով՝ հազարավոր ամերիկացի զինվորներ, որոնք ուղարկվել են Մերձավոր Արևելք՝ տնից հազարավոր կիլոմետրեր հեռու, անպայման կտուժեն, և դա լավ չէ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ երկաթուղիների գործարկման շուրջ ՌԴ-ին դիմելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկաթուղիների գործարկման հարցով Հայաստանը գրավոր դիմել է ՌԴ-ին։ Նրա խոսքով՝ Հա...
Ռուսաստանի ԱԳՆ-ից զգուշացրել են Հայաստանին
Եվրոպական միության հետ Հայաստանի արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային...
Մասլեննիկովը՝ Հայաստանից ԵՄ-ի հնարավոր պահանջների մասին
Եվրամիության ղեկավարությունը որոշ փուլում կպահանջի Հայաստանի լիակատար քաղաքական համերաշխություն, այդ թվում՝ Բրյուսելի հա...
Ռուսաստանը ցանկանում է մասնակցել TRIPP նախագծին. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի խոսքով՝ Ռուսաստանը տնտեսական ճակատում կապեր է պահպանում հայ գոր...