Լրիվ տարբեր ենք, բացի նախագահ լինելուց. Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նախկին նախագահների՝ քաղաքականությունից հեռանալու և ընտրություններին չմասնակցելու կոչերին՝ նշելով, որ իրեն հետաքրքիր է, թե ինչն է «նախկինների նույնացման հիմքում»։
«Բնավորությամբ լրիվ տարբեր ենք երեք նախկին նախագահներս։ Եթե հնարավոր է իրարից շատ հեռու մարդիկ հորինել, ապա այդ երեք նախկին նախագահներս ենք՝ Տեր-Պետրոսյանը, ես և Սերժ Սարգսյանը։ Լրիվ տարբեր ենք բնավորություններով։ Հայացքներով ևս լրիվ տարբեր ենք։ Աշխատանքի ոճով՝ ևս։ Մեր աշխատած տարիների արդյունավետությամբ՝ ևս։ Թիմային տեսանկյունից՝ ևս լրիվ տարբեր ենք։ Ի՞նչն է մեզ միայն միացնում. Մեր աշխատանքային գրքույկը, որում գրված է՝ նախագահ ենք եղել։ Ուրիշ բան մեզ չի միացնում»,– ասել է նա։
Քոչարյանը նաև հիշեցրել է, որ 2008 թվականին նախագահի պաշտոնը թողնելուց հետո որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել։ Նրա խոսքով՝ իր կյանքի ամենաերջանիկ տարիները եղել են 2008–2018 թվականները, երբ եղել է ազատ մարդ, աշխատել է հսկայական ընկերությունում, մեծ գումար է վաստակել և պատասխանատվություն չի կրել ամեն ինչի համար։
«Սա մի ուրիշ հաճույք է մի մարդու համար, որը 1988-2008թթ. ծանր փորձություններով էր անցում՝ կրիզիսային, ճգնաժամային իրավիճակներում պատասխանատվությունն իր վրա ստանձնում։ Հիմա այն վիճակն է, որ ևս ճգնաժամային է, ևս պատասխանատվություն ստանձնելու կամ դրանից խուսափելու ընտրության առջև եմ կանգնած։ Ես համարում եմ, որ ինձնից լավ ոչ ոք չի կարող այս վիճակից երկիրը հանել։ Դրա համար եմ մասնակցում։ Եթե մեկի անունը տաք, որ ավելի մեծ փորձ ունի բոլոր ուղղություններով, շատ լավ»,– նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ երկաթուղիների գործարկման շուրջ ՌԴ-ին դիմելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկաթուղիների գործարկման հարցով Հայաստանը գրավոր դիմել է ՌԴ-ին։ Նրա խոսքով՝ Հա...
Ռուսաստանի ԱԳՆ-ից զգուշացրել են Հայաստանին
Եվրոպական միության հետ Հայաստանի արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային...
Մասլեննիկովը՝ Հայաստանից ԵՄ-ի հնարավոր պահանջների մասին
Եվրամիության ղեկավարությունը որոշ փուլում կպահանջի Հայաստանի լիակատար քաղաքական համերաշխություն, այդ թվում՝ Բրյուսելի հա...
Ռուսաստանը ցանկանում է մասնակցել TRIPP նախագծին. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի խոսքով՝ Ռուսաստանը տնտեսական ճակատում կապեր է պահպանում հայ գոր...