Ձմեռային զորակոչի ժամկետը երկարաձգվել է
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում որոշում է ընդունել 2025 թ. ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Ըստ դրա՝ զորակոչը, որը նախատեսված էր մինչև հունվարի 31-ը, կշարունակվի մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն պայմանավորված է 2025 թ. ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրա արդյունքներով նրանց զորակոչի կարգավիճակը հստակեցնելու անհրաժեշտությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ այս կերպ կբացառվեն 2025 թ. ձմեռային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը 2026 թ. ամառային զորակոչ տեղափոխելու դեպքերը։
Նմանատիպ հոդվածներ
ՄՌՏ-ի փոխհատուցման համար գործում են դեպքերի սահմանափակումներ. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության փաթեթում տարվա առավելագույն շեմ չկա, այսինքն՝ մեկ անձի վրա տարվա ընթացքում ծախսվող գումարի հ...
ՆԳ նախարարը` 2025 թվականին կատարված սպանությունների մասին
Ներքին գործերի նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում նախարար Արփինե Սարգսյանը հայտ...
Ինչպես են Երևանում իրականացվել հունվարի 23-ի ձյան մաքրման աշխատանքները. Արեյանը մանրամասնել է
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մանրամասնել է հունվարի 23-ին մայրաքաղաքում իրականացված ինտենսիվ ձյան մաքրման ա...
Բքի պատճառով Սյունիքի 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննության. մանրամասներ
Այսօր Սյունիքի մարզում տիրող անբարենպաստ եղանակի և փակ ճանապարհների պատճառով 40 դիմորդ չի կարողացել հասնել քննական կենտր...