Արցախում կուտակած գազը ոչ բոլորին կտրամադրեն. մանրամասներ

Արցախի տեղեատվական շտաբը ներկայացրել է շրջափակման 45-րդ օրվա տեղեկագիրը։

 

Ստեփանակերտում և շրջաններում դադարեցվել է գազալցակայանների աշխատանքը:

Հայաստանից Արցախ գազամատակարարումը, ադրբեջանական կողմի միջամտության պատճառով, շարունակում է դադարեցված մնալ: Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ՝ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին: Հաշվի առնելով գազալցակայաններում ստեղծված հերթերը և գազի սահմանափակ ծավալը`  որոշվել է, որ կուտակված գազն այսուհետ կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին, իսկ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի մինչև գազամատակարարման վերականգնումը:

 

Քաղաքականություն

Պատահարներ