ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը միացել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ գլխավոր քարտուղարի կոչին
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հայտարարություն է տարածել այն մասին, որ միանում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին՝ լարվածությունը թուլացնելու և Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու վերաբերյալ:
«Սա չափազանց կարևոր է տուժած բնակչության, այդ թվում՝ կանանց և աղջիկների, երիտասարդների, հաշմանդամների և տարեցների հիմնական կարիքների բավարարումն ապահովելու համար: Միջանցքում տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն սեռական և վերարտադրողական առողջության հիմնական միջոցներին և ծառայություններին մշտական հասանելիություն ապահովելու, ինչպես նաև ապահովելու համար, որպեսզի կանայք կարողանան անվտանգ ծննդաբերել»,- ասված է հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու բոլոր կողմերի հետ՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան, որպեսզի կանանց և աղջիկներին, ինչպես նաև բնակչության այլ խոցելի խավերին հասանելի լինեն առաջին անհրաժեշտության իրերն ու ծառայությունները:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում հայկական եկեղեցու բակում հավաք կազմակերպած հայերի դեմ մեղադրանք է առաջադրվել
Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները հունվարի 23-ին ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի բնակիչների։ Միջոցառումը տ...
Ըստ Արգիշտի Քյարամյանի` բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավորվում է. ականատեսը ցուցմունք է տվել
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած հրդեհի գործով։&nb...
Զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի թիկունքի պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ի...
Առերեսում է լինելու բռնի ուժ կիրառած ոստիկանների հետ. զոհված զինծառայողների ծնողները ՔԿ-ում են
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ հունվարի 26-ին, բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի...