Բուենոս Այրեսում հայերը բողոքի ցույց են անցկացրել
Բուենոս Այրեսի հայ համայնքը հունվարի 23-ին ցույց է կազմակերպել քաղաքի Օբելիսկի մոտ՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության պաշարումը և 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, գրում է «Diario ARMENIA»-ն
Այդ օրը ժամը 17:00-ից սկսած, Արգենտինայի բոլոր տարիքի հայ քաղաքացիները հավաքվել են Հանրապետության Հրապարակում՝ Արցախի շրջափակումը դատապարտող և միջանցքի անհապաղ բացում պահանջող պաստառներով:
«Լաչինի միջանցքը միակ մուտքն է կենսական պաշարների համար, ինչպիսիք են սննդամթերքը, դեղորայքը և էներգետիկ ռեսուրսները», - նշել են կազմակերպիչները: Նրանց խոսքով` սա Ադրբեջանի և նրա նախագահ Իլհամ Ալիևի ևս մեկ մանևր է` իրականացնելու էթնիկ զտումների ցեղասպանական նախագիծ տարածաշրջանի հայ բնակչության դեմ:
«Որպես Արգենտինայի հայ քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում մեր երկրի ժողովրդին և իշխանություններին համերաշխություն դրսևորել Արցախի բնակիչների հետ և բարձրացնել իրենց ձայնը, համապատասխան պահանջներ ներկայացնել միջազգային կազմակերպությունների առջև, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անմարդկային վերաբերմունքը»,- հայտարարել են ակցիայի մասնակիցները:
«Միջազգային հանրությունը՝ Եվրամիությունը, ՄԱԿ-ը, Մինսկի խումբը անգործության են մատնված: Թեև Թուրքիայի հետ նավթի և գազի գործարքները կարևոր են, դաժանորեն պաշարված ժողովրդի կյանքը շատ ավելի կարևոր է: Արգենտինայի մեր կառավարությունը նույնպես պետք է իր ձայնը լսելի դարձնի այս առումով»,- «Diario ARMENIA»-ին ասել է ցուցարար Ռոզիտա Յուսեֆյանը:
[17202bc52e461f8048e26278cd4cf02b.jpg]
[4926ad5ebba727c0056bf06d281e1076.jpg]
[61ea5ff0594f9fff0696fa58bbed99b2.jpg]
[1918b9343b8a8cd5caa4105d49dc2078.jpg]
[31ec81bd2572e3da179a8454cbefb4f6.jpg]
Նմանատիպ հոդվածներ
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է». Տոյվո Կլաարը Երևանում է
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, այս մասին ավելի վաղ հայտնել էր սոցցանցի ի...
Մենք կոչ ենք արել ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ Նեդ Փրայս
«Մենք շարունակում ենք ուղիղ քննարկումները Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ թե երկկողմ ձևաչափով և թե գործընկերների հետ։ Այդ գո...
Ալիևը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով․ Washington Examiner
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով։ Այս մասին ասվում է The Washington Examiner-ի ծավալուն հ...
Թուրքիան հինգ-վեց ամսվա ընթացքում կարող է ՆԱՏՕ-ից դուրս գալ
Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջաքը հայտարարել է, որ Թուրքիան կարող է հինգից վեց ամսից դուրս գալ...