Հասարակություն
Շվեդիայի անգործությունը Ղուրանի և Էրդողանի վրա հարձակումների ֆոնին անընդունելի է. Աքար
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական կողմը չի ընդունում Շվեդիայի և Ֆինլանդիայի անգործությունը՝ կապված Ղուրանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա հարձակումների դեպքերի հետ։ Այս մասին հայտնում է Habertürk-ը։
«Նրանք ստոր, ամոթալի գործողություններ են անում մեր նախագահի, Ղուրանի, մեր դրոշի, սուրբ արժեքների դեմ։ Եվ մենք չենք կարող ընդունել նրանց անգործությունն ու լռությունը նման բաների վերաբերյալ»,- ասել է Աքարը։
Նրա խոսքով՝ Թուրքիան սպասում է, որ Շվեդիան ու Ֆինլանդիան կատարեն Անկարայի հանդեպ իրենց պարտավորությունները եւ «վերջ տան» նման միջադեպերին։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե երբ կփակվի «Մալաթիա» տոնավաճառը և որ դեպքում այն կվերաբացվի
Սահմանամերձ Մովսեսում անհայտ անձիք ծակել են անվադողեր, վառել անասնակերը. գյուղացիները հերթապահություն են սահմանել
Ադրբեջանական հատուկ ծառայությունները կեղծ փաստաթղթեր են տարածում
Դեմքը սրբիչով փակելով՝ գնացել է դեպի պատուհանը․ ինչ է պատմել կացարանի հրդեհից փրկված զինվորը. «Ժողովուրդ»
Ավելին Հասարակություն բաժնից
Ռուսական միջամտության օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ Սենատին. Իոաննիսյան
Հ1-ը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից ուղիղ միացում կապահովի մինչև 13։00-ն
1.0