Սահմանամերձ Մովսեսում անհայտ անձիք ծակել են անվադողեր, վառել անասնակերը. գյուղացիները հերթապահություն են սահմանել
Հունվարի լույս 21-ի գիշերը անհայտ անձը Բերդ համայնքի սահմանամերձ Մովսեսի թաղամասերից մեկում ժամը 02:30-ի սահմաններում ծակել է կայանած բազմաթիվ ավտոմեքենաների անվադողերը, վառել անվասայլակի մեջ դարսված անասնակեր խոտը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:
«Հունվարի լույս 22-ի գիշերն էլ նույն թաղում իր տան երկրորդ հարկից իջնելով՝ Մովսեսի բնակիչներից մեկը նկատել է անծանոթի, տագնապած հարցրել է՝ ո՞վ էս, անծանոթը փախուստի է դիմել։
Այս մասին ինձ հայտնեցին Մովսեսի բնակիչները, ովքեր այս դեպքերի կապակցությամբ դիմել են ոստիկանություն, մտադիր են իրենց ուժերով գյուղում գիշերային հերթապահություն սահմանել»,- գրել է նա։
Մովսեսի գյուղապետ Զավեն Պապյանը News.am-ին հաստատել է կատարվածը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել` նշելով, որ գտնվում է սահմանին, խիստ զբաղված է:
Նմանատիպ հոդվածներ
Դեմքը սրբիչով փակելով՝ գնացել է դեպի պատուհանը․ ինչ է պատմել կացարանի հրդեհից փրկված զինվորը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանի հրդեհից...
Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «անտառներ հատելու և Կովկասյան լեռներն աղտոտելու մեջ»
Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «անտառներ հատելու և Կովկասյան լեռներն աղտոտելու մեջ»։ Այդ երկիրը Եվրոպայի վայրի բնությա...
Պաշտոնական Բաքուն շարունակում է մեղադրել Երևանին
Պաշտոնական Բաքուն շարունակում է հեռահար մեղադրանքները Երևանի ուղղությամբ: Այդ երկրի արտաքին գործերի ծառայության խոսնակ Ա...
Սուրեն Պապիկյանն այցելել է ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի ողբերգական դեպքի վայր
Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին...