Ֆրանսիան եւ Գերմանիան կշարունակեն օգնել Ուկրաինային. Էմանուել Մակրոն
Ֆրանսիան և Գերմանիան կշարունակեն օգնություն ցուցաբերել Ուկրաինային բոլոր ոլորտներում, կիրակի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Կիրակի օրը Փարիզում տեղի է ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի միջև բարեկամության համաձայնագրի՝ Ելիսեյան պայմանագրի, ստորագրման 60-ամյակին նվիրված արարողություն, որը ստորագրվել է երկու երկրների ղեկավարներ Շառլ դը Գոլի և Կոնրադ Ադենաուերի կողմից 1963 թվականի հունվարի 22 – ին Փարիզի Ելիսեյան պալատում: Դրան մասնակցելու համար Ֆրանսիայի մայրաքաղաք է ժամանել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Նույն օրը տեղի կունենա ֆրանս-գերմանական նախարարների խորհրդի 24-րդ նիստը։
«Մեր անսասան աջակցությունը ուկրաինացի ժողովրդին կշարունակվի բոլոր ուղղություններով․.. Մենք նաև կշարունակենք աջակցել ԵՄ Խորհրդի հստակ ընտրությանը՝ Ուկրաինային, ինչպես և Մոլդովային, ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Եվ մենք կշարունակենք ուղեկցել նրանց, ինչպես մյուս թեկնածու երկրները, դրա համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհին»,-ասել Է Մակրոնը՝ Սորբոնում ելույթ ունենալով ֆրանս-գերմանական պայմանագրի ստորագրման 60-ամյակի կապակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
«Տրամաբանական կլիներ, եթե ՌԴ ԱԳՆ-ից ուղերձներ հնչեին Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ».Ռուբեն Ռուբինյան
ԵԽԽՎ-ն ամրագրեց Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյ...
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է. հայկական բանակը 31 տարեկան է
Այսօր հունվարի 28-ն է՝ հայկական տոնացույցի ամենահպարտ օրը: Այս օրը տարբերվում է իր բովանդակությամբ և գաղափարախոսությամբ:...
Ադրբեջանը կրկին անջատել է Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղակատվական շտաբը...
Աշխարհի ազդեցիկ կանայք հաջորդ տարի կգան Հայաստան
Մեր երկիրը պատրաստ է հյուրընկալել «Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը»։ Իրանում իր ելույթի ժամանակ հայտարարել...