Ժամանակն է սանկցիաներ սահմանել Ադրբեջանի դեմ․ ամերիկացի փորձագետ

Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Այս մասին հայտնում է Մերձավոր Արևելքի ամերիկացի փորձագետ Մայքլ Ռուբինը իր հոդվածում: 

 

Ավելի քան մեկ ամիս է անցել, ինչ ադրբեջանական զինուժը փակել է Լաչինի միջանցքը։ Մթերային խանութներն ու դեղատները դատարկ են։ 

 

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանը հերքում է պատասխանատվությունը և շրջափակումը կապում է «էկոակտիվիստների» ինքնաբուխ գործողության հետ, սակայն Ադրբեջանից և Թուրքիայից դուրս քչերն են ընդունում այս հորինվածքը։ Ադրբեջանում չկա լիարժեք քաղաքացիական հասարակություն, էլ չեմ խոսում անկախ քաղաքացիական հասարակության մասին։ Հզոր դիվանագիտությունը պահանջում է գործողություններ, ոչ թե դատարկ հռետորաբանություն։
 

Փորձագետը նշում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է ասել, որ դիվանագիտությունը վերադարձել է, բայց դատարկ հայտարարությունները միայն վատացնում են իրավիճակը: Ինչու՞ պետք է ինչ-որ մեկը նրան լուրջ ընդունի, երբ ԱՄՆ-ը ֆինանսավորում է նրանց, ովքեր իրականացնում են շրջափակումը, իսկ Բլինկենը հրաժարվում է ենթարկվել ԱՄՆ օրենսդրությանը, որպեսզի պահպանի ռազմական օգնությունը Ադրբեջանին:

 

«Երբ ավտոկրատները հակասում են միջազգային նորմերին,  հայտարարությունները չեն կարող փոխարինել գործողություններին:
Ժամանակն է:
▪️Սանկցիաներ սահմանել Ադրբեջանի դեմ,
▪️Լաչին ուղարկել լիազորված դիտորդներ,
▪️Ամերիկացիներին ուղարկել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ չնայած Ադրբեջանի առարկություններին,
▪️Առաջարկել Հայաստանում գտնվող ԱՄՆ ուժերին համակարգել Արցախին մարդասիրական օգնությունը։

 

Հզոր դիվանագիտությունը պահանջում է գործողություններ, ոչ թե դատարկ հռետորաբանություն»,-գրել է փորձագետ Միքայել Ռուբինը։ 

Քաղաքականություն