ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում քաղաքացիների դիմելիությունը հիվանդանոցներ աճել է

Արցախում քաղաքացիների դիմելիությունը հիվանդանոցներ աճել է՝ կապված սեզոնային սուր շնչառական հիվանդությունների, թոքաբորբի հետ: Այժմ եղած ռեսուրսներով հնարավոր է դառնում պացիենտներին անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելը: 

Ստեփանակերտի հանրապետական Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքը որպես այդպիսին միակն է Արցախում: Բազմապրոֆիլ հիվանդների մեծ հոսքը դրանով է պայմանավորված: Այս պահին վերակենդանացման բաժանմունքում կա 9 հիվանդ: 5-ը ծանր, 2-ը՝  ծայրահեղ ծանր վիճակում է: 

Գազամատակարարման խափանման և հովհարային անջատումների հետևանքով ծանր վիճակում են հայտնվել խրոնիկ հիվանդները. տները չեն տաքացվում, չունեն անհրաժեշտ պայմաններ: Դժվարացել է հիվանդներին անհրաժեշտ սնունդ հայթայթելը: Շատերը նաև այդ պատճառով են ստիպված տնային խնամքի փոխարեն հիվանդներին հիվանդանոց տեղափոխել: Սակայն դա էլ առողջապահական հիմնարկների համար է խնդիրներ ստեղծում: 

Խոսելով Կարմիր խաչի միջնորդությամբ ծանր հիվանդների Երևան տեղափոխելու դեպքերի մասին՝ բժիշկ Հայրապետյանը ողջունում է նրանց մարդասիրական քայլը, բայց նաև նշում, որ որպես կանոն նրանք տանում են այն հիվանդներին, որոնց տեղափոխումը հնարավոր է կազմակերպել նստած վիճակում: 

Մանրամասները՝ ռեպորտաժում:

Քաղաքականություն