Չինաստանը արգելել է ամերիկյան և իսրայելական կիբերանվտանգության ծրագրերի օգտագործումը. Reuters

Չինաստանի կառավարությունը ցուցում է տվել ազգային ընկերություններին դադարեցնել մի քանի տասնյակ ամերիկյան և իսրայելական ընկերությունների կողմից մշակված կիբերանվտանգության ծրագրային ապահովման օգտագործումը՝ հղում կատարելով ազգային անվտանգության հարցերին։ Այս մասին գրում է Reuters-ը:


Աղբյուրի փոխանցմամբ՝ արգելված ամերիկյան ընկերությունների շարքում են VMware-ը, որը պատկանում է Broadcom-ին, ինչպես նաև Palo Alto Networks-ը և Fortinet-ը։ Իսրայելական ընկերություններից ցուցակում ներառված է Check Point Software Technologies-ը։


Reuters գործակալությանը չի հաջողվել պարզել, թե քանի չինական ընկերություն արդեն ստացել է համապատասխան ծանուցումները, որոնք, աղբյուրների խոսքով, ուղարկվել են վերջին օրերին։


Նշվում է, որ Չինաստանի պաշտոնական ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել, որ տվյալ հրահանգում նշված ծրագրային ապահովումը կարող է հավաքել և արտերկիր փոխանցել գաղտնի տվյալներ։