Գրիգորյանը՝ Հեղուկ գազի թանկացման մասին է խոսել

Հեղուկ գազի հետ կապված, որ ասում ենք ամեն անգամ թանկանում է, եկեք ասենք, որ այդպես չի, որովհետև ամեն անգամ էժանանում է, նոր հետո թանկանում, այս մասին հայտարարել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գրիգորյանը։


«Մենք  ընդհանրապես կարող ենք այս ոլորտը չնայել, որովհետև Հայաստանի Հանրապետությունում 100-ից ավել տնտեսվարող սուբյեկտ ներմուծում է հեղուկ գազ։ Ամենաշատ մասնաբաժին ունեցող տնտեսվարող սուբյեկտի ծավալը 9%-ը երբեք չի գերազանցել։ Հիմա եկեք հասկանանք, բա ինչի՞ է գազը թանկանում այսքան, միգուցե դա է շուկա պայմանը»,- ասել է Գեղամ Գրիգորյանը։


Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն