Բրյուսելը ցանկանում է ԵՄ երկրներից 800 միլիարդ դոլար «քաշել» և ուղարկել Ուկրաինային. Սիյարտո

Բրյուսելը ցանկանում է «քաշել» ևս 800 միլիարդ դոլար ԵՄ անդամ երկրներից Ուկրաինայի օգտին՝ ստիպելով նրանց հրաժարվել սոցիալական ծրագրերից և տնտեսական զարգացումից: Այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։


Նա հայտարարել է, որ Բրյուսելն «արդեն հարյուրավոր միլիարդավոր եվրոյի գումարներ է ծախսել Ուկրաինայում պատերազմը և դրա կոռումպացված ռեժիմը ֆինանսավորելու համար», և այժմ Կիևը պահանջում է ևս 800 միլիարդ դոլար։ «Նրանք ցանկանում են, որ ԵՄ-ն տասը տարվա ընթացքում Ուկրաինային հատկացնի 800 միլիարդ դոլար միայն պետական ​​աջակցության համար, և մենք նույնիսկ չենք խոսում պաշտպանական ծախսերի մասին։ Սա մոտ ապագայում Բրյուսելում քննարկման ամենակարևոր թեմաներից մեկն է լինելու. արդյո՞ք ԵՄ-ն կհատկացնի այս 800 միլիարդ դոլարը եվրոպական ժողովրդի գումարներից։ Ակնհայտ է, որ դա պահանջում է քշել ԵՄ-ում եղած ամբողջ գումարը, այդ թվում՝ հունգարացիներից, որպեսզի այդ գումարը կարողանա ուղարկվել Ուկրաինա», - ասել է Սիյարտոն։


Նախարարը շեշտեց, որ քանի դեռ Հունգարիայում իշխանության գլուխ է ներկայիս կառավարությունը, հունգարական փողը չի ուղարկվի Ուկրաինա։

Քաղաքականություն