Պարգևավճարները տրամադրվում են ոչ միայն ղեկավարներին, այլև՝ նախարարությանը. Սրբուհի Գալյան
«Այդ ինֆորմացիան գաղտնի չէ, դուք դրա մասին ինֆորմացիան շատ բաց ու հասանելի կարող եք տեսնել իմ տարեկան հայտարարագրում։ Ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս բոլոր պաշտոնատար անձանց հայտարարագրերն ուսումնասիրել և այնտեղ տեսնել, թե ով ինչքան աշխատավարձ և ինչքան հավելավճար է ստացել»,-լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա նշել է, որ պարգևավճարները տրվել են պաշտոնյաների կատարած աշխատանքի, դրա ռիսկայնության համար. «Կառավարությունը կարող էր գնալ շատ ավելի ռադիկալ որոշման, որ վերանայի պետական պաշտոն զբողեցնող անձանց վարձատրության գործակիցները։ Բայց քանի որ դա կլիներ տևական պրոցես, այս պահին որոշում է կայացվել կառավարության կատարողականի՝ աշխատանքների իրականացման ծավալի հիման վրա, որոշակի տոկոսային հարաբերակցությամբ տրամադրել պարգևավճարներ։ Ընդ որում, պարգևավճարները տրամադրվում են ոչ միայն ղեկավարներին, այլև՝ նախարարությանը՝ հաշվի առնելով կոնկրետ նախարարության առաջնությունների կատարման ծավալը»։
Գալյանը նշել է, որ մոտավորապես 6-7 մլն պարգևավճար է ստացել, որը համարում է իր աշխատանքի դիմաց նորմալ վարձատրություն։
Նմանատիպ հոդվածներ
Մովսես Հակոբյանը գուցե ունենա ամոթ և պատիվ ու լռի. Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ սուտ չի խոսում, երբ ասում է, թե 44-օրյա պատերազմի ընթացքում հիմնական պ...
Հարավային Կորեայի դատախազությունը մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Հարավային Կորեայի դատախազները մահապատիժ են պահանջել նախկին նախագահ Յուն Սոկ-յոլի համար՝ ապստամբություն հրահրելու մեղադրա...
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Դենիս Շմիգալին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի հունվարի 13-ի լիագումար նիստում պատգամավորները կողմ են արտահայտվել Դենիս Շմիգալի պաշտպանությ...
Հետագայում բաժնեմասերի հարաբերակցությունը փոխվելու է. Արարատ Միրզոյան
TRIPP-ի վերաբերյալ ստորագրված ՀՀ-ԱՄՆ հայտարարության մասին ասուլիսի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է մեծ...