Վիզային ազատականացման գործընթացը Հայաստանի համար կունենա շոշափելի արդյունքներ. դեսպան

Հայաստանն ու Եվրամիությունը հասել են էական ձեռքբերումների և ընդունել նոր ռազմավարական օրակարգ, որն արդեն իսկ իրականացվում է։ Այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։


«Մենք արդեն ունենք մի քանի տարրեր, որոնք իրականացվում են` Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, վիզային ազատականացման գործընթացը Հայաստանի քաղաքացիների համար կունենա շատ կոնկրետ և շոշափելի արդյունքներ»,- նշել է նա: 


«Մենք արդեն ներկայացվել եք նոյեմբերին վիզայի ազատագրման գործողությունների ծրագիրը, դեկտեմբերին մենք արդեն կազմակերպել էինք առաջին գնահատման առաքելությունը, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ 2026 թվականին ներկայացնել առաջին առաջընթացի զեկույցը։ Միգրացիոն ծառայությունը, խորհրդարանը և մյուս բոլոր ներգրավված կառույցները աշխատում են, որպեսզի գործողությունների ծրագիրը կյանքի կոչվի»,-ասել է ԵՄ դեսպանը։


«Այս բարեփոխումների արդյունքում հենց քաղաքացիներն են շահելու, և նաև մեր երկկողմ շարժման հնարավորություններն են բացվելու, երբ արդեն որոշումը կայացվի դեպի Եվրամիություն առանց վիզայի ճամփորդության մասին»,- ընդգծել էՄարագոսը։

Քաղաքականություն