Հասարակություն
Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված քաղաքացիները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային
Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Հիշեցնենք` Արդարադատության նախարարությունը անդրադարձել էր Հայաստանում ցմահ դատապարտված սիրիացի վարձկանների արտահանձնմանը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՄԻՊ-ի կոշտ գնահատականը․ կալանքը Հայաստանում հաճախ կիրառվում է անհասկանալի տրամաբանությամբ
Մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի անչափահաս որդին վիրավորվել է ավտովթարից
5.0
Պատմական օր Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում․ բացվեց AI առաջին գործարանը
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին
5.0