Հետագայում բաժնեմասերի հարաբերակցությունը փոխվելու է. Արարատ Միրզոյան
TRIPP-ի վերաբերյալ ստորագրված ՀՀ-ԱՄՆ հայտարարության մասին ասուլիսի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է մեծ տարածում գտած այն հարցը թե ինչու է TRIPP ընկերության բաժնեմասերի միայն 26 տոկոսը պատկանելու ՀՀ-ին իսկ 74 տոկոսը ԱՄՆ-ին:
Արարատ Միրզոյանը նշել է, որ դա բանակցությունների արդյունք է և դա արտացոլում է երկրների ներդրումները:
«Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգները մեծ ծավալի ներդրումներ են անում, և ես չեմ խոսում միայն քաղաքական կամիտալի, քաղաքական աջակցության ներդրումների մասին, այլ հենց ֆինանսական ներդրումների: ՀՀ-ն իր կողմից ներդնելու է կառուցապատման իրավունքը, և դա բավականին արդար բաշխում է: Ընդ որում խոսքը առաջիկա 49 տարվա մասին է, հետագայում արդեն երբ պայմանագիրը կներկայացվի ևս 50 տարով, և այդ ժամանակ բաժնեմասերի հարաբերակցությունը փոխվելու է և գրեթե հավասար ենք դառնալու»,- նշել է Միրզոյանը
Նմանատիպ հոդվածներ
2025 թվականի պաշտպանական ծախսերը եղել են 664 մլրդ դրամ. Սուրեն Պապիկյան
2025 թվականի պաշտպանական ծախսերը եղել են 664 մլրդ դրամ, այն է՝ 1 մլրդ 741 մլն 604 հազար դոլար, այս մասին մամուլի ասուլիս...
Զանգեզուրի միջանցքը կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը. Ուրալօղլու
Ըստ APA-ի, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Anadolu գործակալությանը տված հարցազ...
Մովսես Հակոբյանը գուցե ունենա ամոթ և պատիվ ու լռի. Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ սուտ չի խոսում, երբ ասում է, թե 44-օրյա պատերազմի ընթացքում հիմնական պ...
Հարավային Կորեայի դատախազությունը մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Հարավային Կորեայի դատախազները մահապատիժ են պահանջել նախկին նախագահ Յուն Սոկ-յոլի համար՝ ապստամբություն հրահրելու մեղադրա...