Մենք պատրաստ ենք հանդիպմանը․ Բայրամով

Ադրբեջանական կողմը պատրաստ է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հետաձգված հանդիպման շուտափույթ անցկացմանը։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

 

«Մենք պատրաստ ենք Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հետաձգված հանդիպման շուտափույթ անցկացմանը։ Հիմա ամեն ինչ կախված է հակառակ կողմից»,- ասել է ադրբեջանցի նախարարը, որի խոսքերը մեջբերել է ադրբեջանական Report գործակալությունը։

 

Բայրամովը հանդիպումից հայկական կողմի հրաժարումը, որը նախատեսված էր նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին, գնահատել է որպես «անպատասխանատվության վառ օրինակ»։

 

«Խաղաղության օրակարգի առաջմղումը մշտապես եղել է Ադրբեջանի նախաձեռնությունը։ Մեր բոլոր բազային սկզբունքները Ադրբեջանը ներկայացրել է հակառակ կողմին»,- հավելել է Բայրամովը։ 

 

 

Քաղաքականություն