Ժամկետային զինծառայող Գոռը ընտանիքի միակ որդին էր

 Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը:

 

Գոռը Դիլիջանից էր: Համայնքապետարանից Nеws.am-ի հետ զրույցում ասացին, որ Գոռը բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ, սովորել էր Դիլիջանի թիվ 2 դպրոցում: Գոռն ընտանիքի միակ որդին էր, ուներ մեկ քույր: 

 

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

 

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

 

Քաղաքականություն