ԱՄՆ-ը իմաստ չի տեսնում Ուկրաինային Abrams տանկեր տրամադրելու հարցում
ԱՄՆ-ը դեռ իմաստ չի տեսել Ուկրաինային Abrams տանկեր տրամադրելու հարցում: Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը ասել է, որ պատճառը դրանց պահպանման դժվարությունն է: Այս մասին գրում է Говорит Москва-ն:
«Abrams տանկերի պահպանման բարձր արժեքը պարզապես անիմաստ է դարձնում դրանք Ուկրաինային այս պահին տրամադրելը», - ասել է նա ճեպազրույցում:
Նաև Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալը մեկնաբանել է արևմտյան լրատվամիջոցների հրապարակումները, թե Գերմանիան պատրաստ կլինի թույլ տալ Leopard տանկերի մատակարարումը, եթե ԱՄՆ-ն Abrams փոխանցի Ուկրաինային։
Սաբրինա Սինգհը նշել է, որ Կիևին ռազմական օգնության մասին որոշումը կայացնում է հենց Բեռլինը։
«Մենք տրամադրել ենք Bradley BMP-ը: Մենք տեսնում ենք, որ այլ երկրներ ավելացնում են ռազմական օգնության և տեխնիկայի մատակարարումը։ Բայց սա, ի վերջո, Գերմանիայի ինքնիշխան որոշումն է»,- եզրափակել է նա: