35 հազար դոլարով վարչապետի աշխատակազմը նոր վերելակ է գնել

 Հայաստանի վարչապետի աշխատակազմը նոր վերելակ է գնելու: Այդ մասին պաշտոնական փաստաթուղթը հայտնվել է ArmLur.am-ի ձեռքի տակ, որտեղից պարզ դարձավ, որ վարչապետի աշխատակազմը պայմանագիր կնքել է «ՌաֆԷլԳրիգ» ընկերության հետ, հունվարի 18-ին: Նշենք, որ վերելակի գնման հրավերին մասնակցել է 3 ընկերություն, ցածր գին առաջարկել է «ՌաֆԷլԳրիգ» ընկերությունը՝ 12 մլն դրամ: Բայց վարչապետի աշխատակազմի համար նախատեսված վերելակը պետության վրա արժեցել է 14 մլն 400 հազար դրամ կամ 35 հազար 550 դոլար, գումարվել է 20 տոկոս ԱԱՀ: 

Ի դեպ, տեղեկացնենք, որ Երևանի բազմաբնակարան շենքերում հենց այս ընկերությունն է վերելակներ տեղադրում: Այսինքն պետական գնումների առյուծի բաժինը կնքվում է հենց այս ընկերության հետ: Իսկ թե երկու օր առաջ ձեռքբերված վերելակը կոնկրետ ում է սպասարկելու, կնքված պայմանագրում նշված չէ: 

Նշենք, որ դեռեւս նախորդ տարվա ընթացքում ՀՀ վարչապետի, փոխվարչապետի ու աշխատակազմի ղեկավարի ընդունարաններ տանող վերելակներն են նորով փոխարինվել. Ըստ հիմնավորման՝ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ընդունարան տանող վերելակն իբր ֆիզիկապես մաշված վիճակում է եղել, այն հաճախակի խափանվել է: Նախորդ տարի վերելակ ձեռք բերելու նպատակով պետական միջոցներից ծախսվել է 21 մլն 516 հազար դրամ։ 
Վարչապետի աշխատակազմը 35 հազար դոլարով վերելակ է գնում,  իսկ զուգահեռ իրականությունում բանակում առկա անմխիթար վիճակն է, որին երեկ զոհ գնաց 15 երիտասարդ:

Քաղաքականություն