2-րդ բանակային կորպուսն արդեն նոր հրամանատար ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով 2-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Գարեգին Պողոսյանը.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Գարեգին Պողոսյանին նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Դեպքից հետո աշխատանքից ազատվեցին 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյան, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյան, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյան, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյան, ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Ռոբերտի Մազմանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Բա ո՞ւր եք, մի սպա չկա՞, որ հետևի՝ ինչ պայմաններում են քնում զինվորները. Բաղդասարյաան
Ասում են՝ բանակում բարեփոխումներ ենք անում. Ինչ բարեփոխում, դուք ո՞նց կարող եք բարեփոխում անել, երբ պարզագույն բան...
16 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել, 6-ը կալանավորվել են. ՔԿ-ն` սեպտեմբերյան ագրեսիայից մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կո...
Գնդապետը խնջքույքի ժամանակ ստացել է հակառակորդի հնարավոր հարձակման մասին տեղեկություն, բայց ոչինչ չի արել․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2019 թվականի նոյեմբերից մինչև...
ՊՆ-ն դեռ հունվարի 5-ին է ՀԱՊԿ Միացյալ շտաբին պաշտոնական գրությամբ տեղեկացրել զորավարժությունները չեղարկելու մասին
ՀԱՊԿ-ի քարտուղարությունն այսօր հայտարարություն էր տարածել, թե Երևանից պաշտոնական ծանուցում չեն ստացել զորավարժություններ...