Հասարակություն

Համլետի մայրը մահացած էր, մեկ տարվա զինծառայող էր. Մարտունու փոխհամայնքապետը՝ հրդեհի հետևանքով զոհված զինծառայողի մասին

Համլետի մայրը մահացած էր, մեկ տարվա զինծառայող էր. Մարտունու փոխհամայնքապետը՝ հրդեհի հետևանքով զոհված զինծառայողի մասին

 Այսօր Գեղարքունիքի մարզի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից է Համլետ Դավթյանը: Նա Մարտունիից էր, միակողմանի ծնողազուրկ: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Դավթյանը: 
 

«Համլետը Մարտունիից էր, մեկ տարվա զինծառայող, միակողմանի ծնողազուրկ էր: Դպրոցից հետո ծառայության էր անցել ՀՀ ԶՈՒ-ում: Շատ լավ ընտանիքի զավակ էր, անձամբ շփվել եմ, ճանաչում եմ Համլետի ընտանիքին»,- ասաց փոխհամայնքապետը: 

Լուրն ստանալուն պես Մարտունու համայնքապետարանի և զինկոմիսարիատի աշխատակիցները դեպքի մասին տեղյակ են պահել հարազատներին: 

«Նույնիսկ մորգում եմ եղել, ազգականներն եկել են, իրեն ճանաչել են: Շատ դաժան բան է, բոլորի համար ցավում եմ»,- նշեց Դավթյանը: 

Նրա խոսքով՝ Համլետը ընտանիքի միակ արու զավակն էր, երկու քույրերն ամուսնացած են: Հայրը արտագնա աշխատանքով է զբաղվում: 

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում` Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: 
Բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250