Հասարակություն

Աբովյան փողոցի մի հատվածն ամբողջ գիշեր փակ կլինի

Աբովյան փողոցի մի հատվածն ամբողջ գիշեր փակ կլինի

 Երևանում մեկնարկել են ամանորյա լուսային ձևավորման ապամոնտաժման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ 


«Հունվարի 18-ին, ժամը 22:00-ից մինչև հունվարի 19-ի ժամը 07:00-ը փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը»,– ասված է հաղորդագրությունում: 


Նշենք, որ հունվարի 13-ից սկսել են ապամոնտաժել նաև ՀՀ գլխավոր տոնածառը և Հանրապետության հրապարակում տեղադրված դեկորացիաները։ Արդեն իսկ հանել են նաև կառավարության շենքին ամրացված լույսերը։ Աշխատանքները դեռևս շարունակվում են։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250