Իտալիայում ձերբակալել են «Կոզա Նոստրա»-ի ամենահետախուզվող պարագլխին
Իտալացի կարաբինավորները ձերբակալել են «Կոզա Նոստրա» մաֆիոզ կազմակերպության պարագլուխներից մեկին՝ Մատեո Մեսինա Դենարոյին: Այս մասին տեղեկանում ենք The Guardian պարբերականից: Դենարոն ձերբակալվել է Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյում գտնվող հիվանդանոցներից մեկում: Նա հեռակա կարգով դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 1992 թ.-ին մաֆիայի դեմ պայքարող դատախազներ Ջովանի Ֆալկոնեի և Պաոլո Բորսելինոյի սպանությանը մասնակցության համար։ Նրան սպառնում է նաև ցմահ ազատազրկում 1993 թ.-ին Ֆլորենցիայում, Հռոմում և Միլանում տեղի ունեցած պայթյունների համար, որոնք 10 մարդու կյանք են խլել:
2002 թ.-ին նա հեռակա կարգով ազատազրկման է դատապարվել նաև տասնյակ մարդկանց անձամբ սպանելու կամ նրանց սպանությունը պատվիրելու համար: Լրատվամիջոցը նշում է, որ 60-ամյա մաֆիոզը մի անգամ հայտարարել է, որ «մեն-մենակ մի ամբողջ գերեզմանատուն է լցրելե: Շնորհիվ մի քանի բանկիրների՝ փախուստի մեջ գտնվելու ընթացքում որոշ ժամանակ նա շարունակել է շքեղ կյանք վարել:
Դենարոյի հայրը նույնպես եղել է «Կոզա Նոստրա» մաֆիոզ կազմակերպության ազդեցիկ պարագլուխներից մեկը: Դենարոն արդարադատությունից թաքնվում Էր 30 տարի: Նա գլխավորել Է Իտալիայի ամենահետախուզվող մաֆիոզների ցուցակը։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 8 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 8 աստիճանով։ Ստորև ներկայացնում ենք առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը․ Հանրապետության...
Առաջիկա օրերի եղանակը՝ ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում` Հունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաս...
Աղվեսները սկսել են ավելի հաճախ հայտնվել Մոսկվայի փողոցներում․ մասնագետը բացատրում է, թե ինչու
Աղվեսները սկսել են ավելի հաճախ հայտնվել Մոսկվայի փողոցներում, դա կապված է կենդանիների մոտ սկսված զուգավորման սեզոնի հետ:...
Դոլարը, եվրոն, ռուբլին՝ Կենտրոնական բանկի տվյալներով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 17-ին, կազմել է 396.84 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.04 դրամով: Այդ մասին տեղե...