Իրանում հայտարարել են Ռուսաստանից Սու-35 կործանիչներ գնելու մասին
Իրանը Ռուսաստանից Սու-35 կործանիչներ է գնել, ինքնաթիռների մատակարարումները սպասվում են գարնանը:
Այս մասին Tasnim-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Շահրիյար Հեյդարին:
Նրա խոսքով՝ կործանիչները, որոնք Իրանը պատվիրել է Ռուսաստանից, մատակարարվելու են հաջորդ տարվա սկզբին: Ըստ իրանական օրացույցի՝ այն սկսվում է մարտին: Պատգամավորը հայտնել է, որ Իրանը Ռուսաստանից նաև այլ ռազմական տեխնիկա է պատվիրել, այդ թվում՝ ՀՕՊ համակարգեր, հրթիռային համալիրներ և ուղղաթիռներ, որոնց մեծ մասը ձեռք կբերվի մոտ ժամանակներս:
Նմանատիպ հոդվածներ
Հյուսիսային Կորեան զենք է մատակարարում Ռուսաստանին
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների կոմիտեին է փոխանցել Փհենյանի կողմ...
«Վագները» գումարը հայթայթում է աֆրիկյան ոսկու արդյունահանման միջոցով». Politico
Նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորը համարվող մեծահարուստ գործարար Եվգենի Պրիգոժինի ստեղծած «Վագներ» մասնավոր ռազմական կազ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադան Ուկրաինա է ուղարկել առաջին Leopard տանկը
Առաջին Leopard 2 տանկն արդեն թռչում է Ուկրաինա: Տանկն ուղարկել է Կանադան։ Կադրերը հրապարակել է Կանադայի պաշտպ...
15 զոհ, 3 վիրավոր. նոր մանրամասներ` զորամասի վաշտի կացարանում բռնկված հրդեհից. ՀՀ ՊՆ
Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող,...