Ռազմական

«Վագները» գումարը հայթայթում է աֆրիկյան ոսկու արդյունահանման միջոցով». Politico

«Վագները» գումարը հայթայթում է աֆրիկյան ոսկու արդյունահանման միջոցով». Politico
Նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորը համարվող մեծահարուստ գործարար Եվգենի Պրիգոժինի ստեղծած «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունն Ուկրաինայի պատերազմին մասնակցելու համար գումարը ստանում է…

Նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորը համարվող մեծահարուստ գործարար Եվգենի Պրիգոժինի ստեղծած «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունն Ուկրաինայի պատերազմին մասնակցելու համար գումարը ստանում է Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում արդյունահանած ոսկու և օգտակար այլ հանածոների վաճառքի միջոցով: 

 

Այդ մասին հայտնել է Politico պարբերականը:

 

Լրագրողները վկայակոչում են արևմտյան պաշտոնյաներից դիվանագիտական խողովակով ստացված հեռագիրը, որը կազմվել է Միացյալ Նահանգներում: Ըստ այդ փաստաթղթի, «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունն էապես ընդարձակել է ներկայությունը Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում և այնտեղ հսկողության տակ է վերցրել օգտակար հանածոների արդյունահանումը:

 

2022 թվականին Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում «Վագների» եկամուտը գերազանցել է մեկ միլիարդ ԱՄՆ դոլարը:

 

Միացյալ Նահանգները բազմիցս է նախազգուշացրել, որ հետզհետե ավելի ակտիվ գործող «Վագները» Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում վաստակած ֆինանսական միջոցներով աջակցում է պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանի կառավարությանը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250