Ամեն ինչ գնում է ըստ պլանավորածի. Պուտին
Ուկրաինայում հատուկ գործողության դինամիկան դրական է, ամեն ինչ զարգանում է պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պլանի շրջանակներում։ Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ամեն ինչ զարգանում է պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պլանի շրջանակներում։ Հուսով եմ, որ մեր մարտիկները դեռ բազմիցս կուրախացնեն մարտական աշխատանքի արդյունքներով», -ասել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարը։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր հունվարի 12-ի երեկոյան Սոլեդարի ազատագրման գործողության ավարտի մասին: Քաղաքը կարևոր նշանակություն ունի Դոնեցկի ուղղությամբ հաջող հարձակման համար։ Ինչպես նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, այդ բնակավայրի նկատմամբ լիակատար վերահսկողություն ստանալը թույլ կտա արգելափակել թշնամու զորքերը և փակել Ուկրաինայի զինված ուժերի մատակարարման ուղիները դեպի Արտյոմովսկ։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 324-րդ օրը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը բանակին հրամայել է բարձր պահել մարտական պատրաստությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցութ...
Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից MRSAM ՀՕՊ համակարգեր գնել․ ԶԼՄ-ներ
Հայաստանը դիտարկում է հնդկական MRSAM միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրների գնման հարցը։ Այս մասին հայտնում է տ...
Եվրոպան անցյալում կատարած իր սխալներից այդպես էլ ոչ մի դաս չի քաղել․ Սալամի
Իրանի ազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գլխավոր հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին...
Այս տարի կարող ենք հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ երկիրն այս տարի կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում։ Նման...