Եվրոպան անցյալում կատարած իր սխալներից այդպես էլ ոչ մի դաս չի քաղել․ Սալամի
Իրանի ազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գլխավոր հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին քննադատել է Եվրախորհրդարանի կողմից չորեքշաբթի օրը հաստատված բանաձևը։
Փաստաթղթում պատգամավորները կոչ էին անում ԵՄ ղեկավար մարմիններին «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» դասել ահաբեկչական կազմակերպությունների թվին՝ նման քայլը պատճառաբանելով այս կառույցի կողմից բողոքի ցույցերի մասնակիցների դեմ բռնությունների կիրառմամբ և Մոսկվային իրանական արտադրության ԱԹՍ-ների վաճառքով։
«Եվրոպան անցյալում կատարած իր սխալներից այդպես էլ ոչ մի դաս չի քաղել։ Նրանց թվում է, թե այդ քայլով կարողանալու են ապակայունացնել հավատով ու կամքով լի մեր կորպուսը», - այսօր Թեհրանում հայտարարել է գեներալ Սալամին։
«Եվրոպայից հնչող նման հայտարարությունները մեզ չեն մտահոգում։ Երբ մեր թշնամիները մեզ գործելու հնարավորություն են տալիս, մենք ավելի ենք ուժեղանում։ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն» իրական աշխարհում է գործում», - հայտարարել է իրանցի զինվորականը։
Նմանատիպ հոդվածներ
Այս տարի կարող ենք հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ երկիրն այս տարի կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում։ Նման...
Ուկրաինական զինված ուժերը լքել են Սոլեդարը
Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին հայտարարել է Սոլեդար քաղաքի կորստի մասին և հայտնել, որ քաղաքը գտն...
Վրաստանը սկսում է ռազմական ԱԹՍ-ների արտադրությունը
Վրաստանն ապրիլից սկսում է սեփական ռազմական անօդաչու սարքերի զանգվածային արտադրությունը, հայտարարել է երկրի պաշտպանության...
Ամեն ինչ գնում է ըստ պլանավորածի. Պուտին
Ուկրաինայում հատուկ գործողության դինամիկան դրական է, ամեն ինչ զարգանում է պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պլ...