Ադրբեջանի ՊՆ ղեկավարը բանակին հրամայել է բարձր պահել մարտական պատրաստությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են զորքերի հրամանատարները, գլխավոր վարչությունների և ծառայությունների ղեկավարները:
Տեսակապով խորհրդակցությանը մասնակցել են նաև ստորաբաժանումների ու միավորների հրամանատարները:
Ըստ «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության, խորհրդակցության ընթացքում քննարկվել է «հայ-ադրբեջանական պայմանական սահմանին և Ադրբեջանում՝ ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածքում ստեղծված իրավիճակը»:
Օրակարգում է եղել նաև Ադրբեջանի զինված ուժերի համար անհրաժեշտ կադրեր պատրաստելու նպատակով կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցը:
Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Հասանովը բանակին կարգադրել է «բարձր պահել մարտական պատրաստությունը և կանխել ցանկացած սադրանք»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից MRSAM ՀՕՊ համակարգեր գնել․ ԶԼՄ-ներ
Հայաստանը դիտարկում է հնդկական MRSAM միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրների գնման հարցը։ Այս մասին հայտնում է տ...
Ամեն ինչ գնում է ըստ պլանավորածի. Պուտին
Ուկրաինայում հատուկ գործողության դինամիկան դրական է, ամեն ինչ զարգանում է պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պլ...
Եվրոպան անցյալում կատարած իր սխալներից այդպես էլ ոչ մի դաս չի քաղել․ Սալամի
Իրանի ազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գլխավոր հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին...
Իրանի դեմ ուղղված ցանկացած քայլ վճռական պատասխան կստանա․ գեներալ Թանհոյը զգուշացրել է Ադրբեջանին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ալիրզա Թանհոյը Ադրբեջանին զգուշացրել է՝ Իրանի դեմ ուղղված ցա...