Սոլեդար քաղաքը նախկինում և հիմա
Ամերիկյան Maxar ընկերությունն իր Twitter-ում արբանյակային երկու նկար է հրապարակել, որոնք ցույց են տալիս Դոնեցկի մարզի Սոլեդար քաղաքում ավերածությունների չափը։ Անցյալ տարվա օգոստոսի 1-ին արված առաջին նկարը ցույց է տալիս ամբողջ քաղաքը՝ տներով, շենք-շինություններով եւ կանաչապատ տարածքով: Երկրորդ լուսանկարը, որն արվել է 2023 թվականի հունվարի 10-ին, ցույց է տալիս ձյունածածկ լանդշաֆտը, որում գրեթե ոչ մի շինություն չի երևում։ Մինչ պատերազմը քաղաքում ապրում էր մոտ 11 հազար մարդ։ Հայտարարվել է, որ այժմ Սոլեդարում ավելի քան 500 բնակիչ է մնացել, և նրանց տարհանելն անհնար է։


Նմանատիպ հոդվածներ
Սադրիչ հայտարարությունները դեռ կլինեն. Ռուսաստանից` Ալիևի արտահայտության մասին
Սադրիչ հայտարարություններ քիչ չեն եղել, էլի կլինեն։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս...
Դավիթ Բաբայանն ազատվել է պաշտոնից․ փոփոխություններ՝ Արցախում
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր և հաստատել կառավարության որոշում: Ինչպես հայտնում է Արցախի տեղե...
Կոչ ենք անում մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով․ ԱԳՆ խոսնակը՝ ՀԱՊԿ քարտուղարին
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն արձագանքելով ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությանը, նշել է. «ՀԱՊԿ անդամ երկրներ...
Մեծ Բրիտանիան թարմացրել է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոյի ուղեցույցը
Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման հարցերի նախարարությունը և Արտահանումերի վերահսկման միացյալ վարչութ...