Քաղաքականություն Կարևոր

Սադրիչ հայտարարությունները դեռ կլինեն. Ռուսաստանից` Ալիևի արտահայտության մասին

Սադրիչ հայտարարությունները դեռ կլինեն. Ռուսաստանից` Ալիևի արտահայտության մասին
Սադրիչ հայտարարություններ քիչ չեն եղել, էլի կլինեն։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած…

Սադրիչ հայտարարություններ քիչ չեն եղել, էլի կլինեն։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարությունը։

 

Ալիևն օրերս տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել էր, եթե Հայաստանը չցանկանա սահմանազատում իրականացնել, ապա սահմանը կանցնի այնտեղով, որտեղով Ադրբեջանը ճիշտ կհամարի, փոխանցում է eadaily.com-ը։ 

 

«Այդպիսի մարդիկ, նման հայտարարություններ քիչ չեն լինի։ Դրանք շատ են եղել և դեռ կշարունակվեն։ Դուք գիտեք, թե քանի ուժ է ներգրավված, որքան շահեր են բախվում, որքան կողմեր էլ` պայքարում։ Դուք դա լավ գիտեք, գիտեն նաև տարածաշրջանում։ Այդ պատճառով էլ շատ հայտարարություններ կլինեն»,– ասել է դիվանագետը։

 

Լրագրողը Զախարովայից հետաքրքրվեց` արդյոք Ալիևի սպառնալիքները հետևանք չեն այն բանի, որ ՀԱՊԿ–ում Հայաստանի դաշնակիցները հստակ քաղաքական գնահատական չեն տվել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային։

 

Զախարովան ի պատասխան նշեց, որ Մոսկվայից հստակ արձագանքներ շատ են եղել։ Եվ այս առումով ռուսական կողմը կցանկանար հասկանալ հայկական կողմի «հստակ արձագանքը» շատ հիմնարար հարցերի վերաբերյալ։ Զախարովայի խոսքով` այստեղից պետք է սկսել:

 

«ՀԱՊԿ-ից արձագանք եղել է։ Ես չեմ կարող այն անորոշ անվանել։ Եթե այն չի համընկել կարգավորման մեջ ներգրավված մի շարք քաղաքական գործիչների հայացքների հետ, դա չի նշանակում, որ անորոշ արձագանք է եղել։ Կան կողմերի պայմանավորվածություններ, և նախանշված է գործողությունների ծրագիր։ Դրանցից հեռանալ պետք չէր»,– նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։


 

Նմանատիպ հոդվածներ

Կոչ ենք անում մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով․ ԱԳՆ խոսնակը՝ ՀԱՊԿ քարտուղարին

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն արձագանքելով ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությանը, նշել է. «ՀԱՊԿ անդամ երկրներ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250