Կոչ ենք անում մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով․ ԱԳՆ խոսնակը՝ ՀԱՊԿ քարտուղարին
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն արձագանքելով ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությանը, նշել է. «ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում»։
Radar Armenia-ի հետ զրույցում նա նշել է. «Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի, իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։ ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում։
Քարտուղարության խնդիրները հստակ սահմանված են ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերում․ «Քարտուղարությունը Կազմակերպության մարմինների գործունեության կազմակերպչական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդատվական ապահովման աշխատանքային մարմին է։
Կոչ ենք անում Կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին Քարտուղարության մեկնաբանության փաստի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով»։
Հիշեցնենք, ՀԱՊԿ-ից հայտարարել էին, թե ՀԱՊԿ-ում ըմբռնումով են մոտենում ՀՀ-ում ստեղծված իրավիճակին, որը թույլ չի տալիս զորավարժություններ անցկացնել
Նմանատիպ հոդվածներ
Սադրիչ հայտարարությունները դեռ կլինեն. Ռուսաստանից` Ալիևի արտահայտության մասին
Սադրիչ հայտարարություններ քիչ չեն եղել, էլի կլինեն։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս...
Մեծ Բրիտանիան թարմացրել է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոյի ուղեցույցը
Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման հարցերի նախարարությունը և Արտահանումերի վերահսկման միացյալ վարչութ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Ալիևի հայտարարությունների մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հայտարարություններով...
Դավիթ Բաբայանն ազատվել է պաշտոնից․ փոփոխություններ՝ Արցախում
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր և հաստատել կառավարության որոշում:Ինչպես հայտնում է Արցախի տեղեկ...