Քաղաքականություն Կարևոր

Դավիթ Բաբայանն ազատվել է պաշտոնից․ փոփոխություններ՝ Արցախում

Դավիթ Բաբայանն ազատվել է պաշտոնից․ փոփոխություններ՝ Արցախում
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր և հաստատել կառավարության որոշում:Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, համաձայն հրամանագրերի՝ Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի…

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր և հաստատել կառավարության որոշում:

Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, համաձայն հրամանագրերի՝

 

Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը՝ ազատվելով Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից:

 

Սրբուհի Արզումանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության արդարադատության նախարար:
Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար:

 

Արմեն Մանգասարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար:
Նույն օրը նախագահը հաստատել է կառավարության որոշում Արմեն Մանգասարյանին Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:
Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են կոմիտեի նախագահի տեղակալ Իննա Իշխանյանին:

Նմանատիպ հոդվածներ

Կոչ ենք անում մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով․ ԱԳՆ խոսնակը՝ ՀԱՊԿ քարտուղարին

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն արձագանքելով ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությանը, նշել է. «ՀԱՊԿ անդամ երկրներ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250