Ավտովթար` Տիգրանաշենի ոլորաններում. անվադող տեղափոխող բեռնատար է շրջվել. ԶԼՄ
Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրի ոլորաններում։ Այս մասին գրում է Mediahub.am-ը:
Նշվում է, որ «Mercedes» մակնիշի անվադող տեղափոխող բեռնատարը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել։
Դեպքի վայրից լրագրողը հայտնում է՝ ԱԻՆ մարտական հաշվարկի արձագանքման անհրաժեշտություն չի եղել, քանի որ Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարները՝ փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռ․Սահակյանի գլխավորությամբ, նկատելով ճանապարհատրանսպորտային պատահարը դադարեցրել են վառելիքի արտահոսքը եւ տեղեկացրել ՃԿԱԿ։
Վթարի հետեւանքով տուժածներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ` «Երազ» թաղամասում բռնկված հրդեհից. ինչ է հայտնի
Հունվարի 20-ին, ժամը 17։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 6/2...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովթար` «Աբովյանի գաի պոստի» մոտ. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 18։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին...
Ինքնաշեն նռնակ են նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի ուղղությամբ. ինչ է հայտնի
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բ...
2-ամյա աղջնակը «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկները ոստիկա...