ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարմիր խաչը Արցախից Հայաստան ևս 3 հիվանդ է տեղափոխել
Այսօր առավոտյան Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երեք բուժառու։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Հավելենք որ մինչ այդ՝ դեկտեմբերի 19-ից ի վեր 13 հիվանդներ են Արցախից տեղափոխվել ՀՀ տարբեր ԲԿ–ներ։
Այս պահին Հայաստանում գտնվող արցախցի հիվանդների թիվը 16 է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Տեսանյութը տարածել են ադրբեջանական լրատվականները:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձյան գալուն պատրաստվել էինք. քաղաքապետարանը` տեղումների մասին
Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ է եղել պատերազմի նախօրեին խնջույք կազմակերպած և հարձակման մասին զեկույցներն անտեսած գնդապետը
Զորամասի հրամանատարի կողմից մարտական հերթապահության կրման կանոնները խախտելու հետևանքով Մարտակերտի շրջանի Թալիշ և Մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի «բնապահպանների» ակցիան` պլաստիկ ձնեմարդու կողքին. Լինդսի Սնելը ծաղրել է սադրիչներին
«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակման 37-րդ օրը։ Քաղաքացիական հագուստով ադրբեջանցի զինվորներն ու համալսարանականները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի «էկոակտիվիստների» հանգիստը` հարմարավետ հյուրանոցում. ամերիկացի լրագրողի անդրադարձը
Ադրբեջանցի վարձատրվող «էկոակտիվիստները» հանգստանում են հարմարավետ հյուրանոցում իրենց հաջորդ հերթափոխից առաջ՝...