Մեքենան գլորվել է ձորը Վեդի-Լանջառ ճանապարհին. կան զոհեր և տուժածներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Խ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը։ Վարորդը և ուղևոր Ն. Գ.-ն (ծնված 1994 թ.) տեղում մահացել են, իսկ ուղևորներ Ռ. Գ.-ն (ծնված 1988 թ.) և Ծ. Ա.-ն (ծնված 1992 թ.) հոսպիտալացվել Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ռ. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ծ. Ա.-ինը՝ բավարար:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դիերը դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության մեքենային: