ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` Կամբոջայի հյուրանոցներից մեկում. կան զոհեր և վիրավորներ, արգելափակված մարդիկ
Կամբոջայի Պոյպետ քաղաքի Grand Diamond City հյուրանոցում և կազինոյում խոշոր հրդեհ է բռնկվել։ The Phnom Penh Post-ի տվյալներով՝ առնվազն 10 մարդ մահացել է, 30-ը՝ վիրավորվել։ Բացի այդ, ավելի քան 400 մարդ կարող է փակված լինել կազինոյի շենքում։
Մարդիկ մահացել կամ վիրավորվել են այրվածքներից, այրման արգասիքից թունավորման պատճառով, և նաև վնասվածքներ են ստացել պատուհաններից ընկնելու հետևանքով։ ԶԼՄ-ների տվյալներով՝ զոհվածների թվում կան Կամբոջայի և Թաիլանդի քաղաքացիներ։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Պոյպետ քաղաքի ղեկավար Նիմ Ֆհենգը The Phnom Penh Post-ին ասել է, որ ինչպես Կամբոջայի, այնպես էլ Թաիլանդի հրշեջները մարում են կրակը:
Ըստ Թաիլանդի արտաքին գործերի նախարարության աղբյուրի, վարչությունը համագործակցում է տեղի իշխանությունների հետ, տուժածներից մի քանիսը տեղափոխվել են Թաիլանդի հարեւան Սա Կեո նահանգ։
Պոյպետը գտնվում է Թաիլանդի հետ սահմանին։ Grand Diamond-ը երկու երկրների սահմանին գտնվող բազմաթիվ համալիրներից մեկն է։ Ունի հյուրանոց և խաղատուն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովթար` «Աբովյանի գաի պոստի» մոտ. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 18։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի
ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի։ Այս մասին հայտնում է AP-ն։ Նյու Յորք նահանգում գրանցվել է ցիկլոն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարիզում իրավապահները քրդերի դեմ ձայնային նռնակներ են կիրառել
Փարիզի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ է կիրառել քրդական կենտրոնի մոտ տեղի ունեցած հրաձգության վայրո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոսովոյում ալբանացին կրակել է սերբերի վրա, տուժածների թվում 11 տարեկան երեխա կա
Կոսովոյի Գոտովուշա գյուղում ալբանացին ավտոմեքենայից կրակ է բացել և վիրավորել երկու սերբերի, այդ թվում՝ 11-ամյա մի տղայի։...