Պատահարներ

Հայաստանում H1N1 գրիպից 2 մարդ է մահացել

Unknown 1,086 դիտում
Հայաստանում  H1N1 գրիպից 2 մարդ է մահացել

Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված 2 մահվան դեպք է գրանցվել:

 

Այս մասին Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների թեմայով ասուլիսի ընթացքում նշել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

 

«Մահացած պացիենտները 35 տարեկան էին: Ընդ որում, նրանցից մեկն ունեցել է խրոնիկ հիվանդություններ, 4-րդ աստիճանի ճարպակալում: Այսինքն՝ գտնվել է ռիսկի խմբում»,- մանրամասնել է նա՝ ընդգծելով, որ հիվանդության սկզբնական փուլում բժշկին դիմելը կօգնի փրկել կյանքեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից