Զինծառայողները այդ կացարանում ժամանակավոր էին տեղակայվել. ՀՀ ՊՆ
Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի ինժեներասակրավորային կացարանում, որում երեկ հրդեհ էր բռնկվել, զինծառայողները տեղակայված էին ժամանակավոր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Դեռ ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս պահին իրականացվում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի հատկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն։ Զինվորներն այդտեղ էին տեղակայվել մինչև մշտական տեղակայման վայրի կառուցման ավարտը», - նշել է ՊՆ խոսնակը։
Նշենք, որ երեկ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից է տեղակայվել Ազատ գյուղի տներից մեկում։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Նմանատիպ հոդվածներ
Ներսում եղել է 21 հոգի, նրանցից 14-ին հայտնաբերել են մահճակալներին պառկած. Արսեն Սարոյան
Գեղաքունիքում ողբերգական դեպքից մահացած 15 զինվորներից 14-ին փրկարարները հայտնաբերել են մահճակալներին պառկած վիճակում։ Ա...
Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի փորձով իր Սու 30-ների համար. հնդկական պորտալ
Ռուսաստանից Հայաստանն իր ձեռք բերած Սու-30-ը չի կիրառել Արցախյան 44-օրյա պատերազմում: Այս մասին հայտնում է հնդկական մասն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժ...
15 զոհ, 3 վիրավոր. նոր մանրամասներ` զորամասի վաշտի կացարանում բռնկված հրդեհից. ՀՀ ՊՆ
Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող,...