«Այնքանով ենք ներգրավված, որքանով հետաքրքրված են մեր հայ և ադրբեջանցի բարեկամները». Լավրով
Ռուսաստանի Դաշնությունն ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին։ Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է РИА новости-ին տված հարցազրույցում` պատասխանելով հարցին` Ռուսաստանը հույս ունի, որ առաջիկա ամիսներին Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր և արդյոք դրանում կնշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։
«Այս հարցն ավելի տրամաբանական կլիներ տալ բանակցող կողմերին, այսինքն` Երևանին և Բաքվին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։ Ռուսաստանը, որին և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ կապում է ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները, ամեն կերպ աջակցում է այդ գործընթացին` այն ձևով և ծավալով, որով հետաքրքրված են մեր հայ և ադրբեջանցի բարեկամները»,– ասել է Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում նոր նախարարներ են նշանակվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին հաստատել է կառավարության որոշում Սուրեն Արմավ...
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից պահանջել է փաստեր ներկայացնել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պահանջել է փաստեր ներկայացնել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտ...
Քըլըչը՝ հայ-թուրքական բանակցությունների և Ռուբինյանի հետ բարեկամական հարաբերությունների մասին
Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը ելույթ է ունեցել Անկարայի համալսարանի լեզվաբանական...
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բույոնը չորեքշաբթի կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։ Պա...