ՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցքով – խմբ.) ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։
«Պարեկություն է իրականացվել Շուշիի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում երեք երթուղիներով։
ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։
Նմանատիպ հոդվածներ
Կհստակեցվի զինծառայության համար քաղաքացու պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կհստակեցվեն զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության...
ԱՄՆ-ը ձգտում է խափանել իրանական ԱԹՍ-ների արտադրությունը. Սպիտակ տան պաշտոնյա
ԱՄՆ-ի վարչակազմը տարբեր միջոցներ է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա Իրանին արտադրել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և դրա...
Ֆրանսիան 200 մլն եվրոյի զենք կտա Ուկրաինային
Փարիզը 200 մլն եվրոյի չափով հիմնադրամ է ստեղծում, որը թույլ կտա Ուկրաինային զենք և ռազմական հանդերձանք գնել անմիջա...
Ուկրաինան հայտնել է անհետ կորածների թիվը
Ուկրաինայում զինվորականների իրավունքների պաշտպան Ալենա Վերբիցկայան հայտնել է, որ հանրապետությունում անհետ կորած է համարվ...