ԱՄՆ-ը ձգտում է խափանել իրանական ԱԹՍ-ների արտադրությունը. Սպիտակ տան պաշտոնյա
ԱՄՆ-ի վարչակազմը տարբեր միջոցներ է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա Իրանին արտադրել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և դրանք մատակարարել Ռուսաստանին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում կիրառելու համար: Այս մասին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էդրիան Ուոթսոնը The New York Times պարբերականին:
«Մենք ուղիներ ենք փնտրում իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրության դեմ՝ պատժամիջոցների, արտահանման վերահսկողության և այն մասնավոր ընկերությունների հետ բանակցությունների միջոցով, որոնց արտադրության դետալներն օգտագործվել են ԱԹՍ-ների արտադրության մեջ: Մենք գնահատում ենք արտահանման հսկողությանն ուղղված հետագա քայլերը, որոնք կարելի Է ձեռնարկել անօդաչու թռչող սարքերում օգտագործվող տեխնոլոգիաներիներից օգտվելու Իրանի հնարավորությունները սահմանափակելու համար»,- նշել է նա։
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն առաջին հերթին ցանկանում է Թեհրանին զրկել ԱԹՍ-ներում օգտագործվող արևմտյան դետալներից ու բաղադրամասերից։ Բացի դրանից, Միացյալ Նահանգների զինված ուժերն օգնում են ուկրաինացի զինվորականներին հայտնաբերել իրանական ԱԹՍ-ների արձակման վայրերը:Եվ երրորդ, ամերիկացիները Կիևի համար շտապ կերպով մշակում են անօդաչու թռչող սարքերի մոտեցման մասին վաղ ազդարարման նոր տեխնոլոգիաներ։
Հրատարակության գնահատմամբ՝ ԱՄՆ իշխանությունները մեծ դժվարությունների են հանդիպում ծրագրի բոլոր երեք կետերի իրագործման հարցում։ Մասնավորապես, նշվում է, որ իրանցի մասնագետները կարող են օգտվել սև շուկայի ծառայություններից և շրջանցել արտահանման հսկողությունն արևմտյան դետալներ ձեռք բերելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը, հայտնում են ՌԴ պաշտ...
Կհստակեցվի զինծառայության համար քաղաքացու պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կհստակեցվեն զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության...
Ուկրաինան հայտնել է անհետ կորածների թիվը
Ուկրաինայում զինվորականների իրավունքների պաշտպան Ալենա Վերբիցկայան հայտնել է, որ հանրապետությունում անհետ կորած է համարվ...
Չինական ռեկորդային թվով ռազմական ինքնաթիռները հատել են Թայվանի հետ ոչ պաշտոնական սահմանը
Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան ժամը 6-ից մինչև դեկտեմբերի 26-ի առավոտյան...