Ուկրաինան հայտնել է անհետ կորածների թիվը
Ուկրաինայում զինվորականների իրավունքների պաշտպան Ալենա Վերբիցկայան հայտնել է, որ հանրապետությունում անհետ կորած է համարվում 15000 մարդ, որոնց մի մասը քաղաքացիական անձինք են։ Նա նաև նշել է, որ անհամապատասխանություն կա հաստատված ռազմագերիների և անհայտ կորածների թվերի հարցում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն էլ հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը լուրջ կորուստներ են կրում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Արտյոմովսկի և Սոլեդարի շրջաններում։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է Feigin Live-ի եթերում:
Նա պարզաբանել է, որ ուկրաինական ստորաբաժանումների «գլխավոր հարվածի» ուղղությունները «Բախմուտի արևելյան շրջաններն են (ուկրաինական Արտյոմովսկի անվանումը) և Սոլեդարն իր մերձակա տարածքներով»:
Մեկ այլ տեղեկությամբ՝ երեկ Ուկրաինայում 5 ժամ շարունակ օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Ուկրաինայի զինված ուժերից հայտնել են, որ հարձակման ընթացքում արձակվել է ավելի քան 120 հրթիռ, խոցվել են 54-ը: Հանրապետության մի շարք շրջաններում հայտարարվել է օդային տագնապ:
Հավելենք նաև, որ այսօր ևս ամբողջ Ուկրաինայում կրկին օդային տագնապ է հայտարարվել։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը, հայտնում են ՌԴ պաշտ...
Կհստակեցվի զինծառայության համար քաղաքացու պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կհստակեցվեն զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության...
Ֆրանսիան 200 մլն եվրոյի զենք կտա Ուկրաինային
Փարիզը 200 մլն եվրոյի չափով հիմնադրամ է ստեղծում, որը թույլ կտա Ուկրաինային զենք և ռազմական հանդերձանք գնել անմիջա...
ՀԱՊԿ քարտուղարությունը` ՀՀ–ում զորավարժության չեղարկման Փաշինյանի հայտարարության մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը և Միացյալ շտաբը կարծում են, որ կոալիցիոն խաղա...