Մեր դեմ լուրջ համակարգ է աշխատում. Արման Թաթոյան
Ադրբեջանը նման սանձարձակ քաղաքականություն է իրականացնում՝ ոգևորված լինելով անպատիժ մնալու հանգամանքից: Նրանց նպատակը միայն հումանիտար խնդիրներ առաջացնելը չէ, միջանցքի փակումը գործիքներից մեկն է Արցախի հայաթափմանը և Հայաստանի բնաջնջմանը հասնելու համար: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:
«Հայաստանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, հատկապես, որ հիմքերը շատ են, այլապես միջազգային ասպարեզում մեր աշխատանքը անարդյունավետ է դառնում: ՄԱԿ-ի, միջազգային դատական ատյանների որոշումները, կոչերը արդյունք չեն տալիս, նրանք ավելի սանձարձակ են դառնում և ավելին՝ շարունակելու են իրենց գործողությունները, քանի որ դա Ալիևի՝ իշխանության մնալու գործիքն է»,- ընդգծեց Թաթոյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, որ Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում 8 գյուղ պետք է վերադարձվի Ադրբեջանին, քանի որ հարյուրամյակներ շարունակ այդ գյուղերում ադրբեջանցիներ են ապրել, Արման Թաթոյանը նշեց.«Հայաստանը անկլավներ չունի, պատմական ուսումնասիրության արդյունքում երևում է, որ այդ ամբողջ տարածքները Հայաստանի տարածքներն են և Սովետական միության ժամանակ են բռնակցվել, մաս-մաս վերցվել: Տիգրանաշենը և Նախիջևանի խորքը գնացող գյուղ կա, որ Հայաստանի Հանրապետության մաս են կազմել, պարզ է, որ Ադրբեջանը մաքսիմալիստական հարցեր է ուզում լուծել: Տիգրանաշենը եթե հանձնվի, ազդելու է Հայաստանի անվտանգային համակարգի վրա, Տավուշի բնակավայրերը լուրջ թիրախում են հայտնվելու, դա Ադրբեջանին հնարավորություն է տալու մխրճվել ՀՀ սահմանի մեջ և զրկանքներ պատճառել՝ Հայաստանը դարձնելով ավելի խոցելի»: Թաթոյանի համոզմամբ, սահմանազատման և սահմանագծման հարցերն ունեն միջազգային հստակ կարգավորումներ՝ ԵԱՀԿ-ն մշակած սկզբունքներ ունի, որ այդ հարցերը չեն կարող հանգեցնել քաղաքացիական բնականոն կյանքի խաթարման և պետք է սահմանային բնակիչների իրավունքները, սեփականության, կադաստրային խնդիրները ևս հաշվի առնվեն:
«Սահմանազատումը պետք է իրականացվի ոչ թե սովորական քարտեզներով, այլ հաշվի առնվի գեոդեզիական քարտեզները, անտառների, ջրային ռեսուրսների հարցերը: Եթե ճիշտ աշխատենք, միջազգային պահանջները մեր օգտին են ծառայեցվելու»:
|
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի խնդրի պարագայում ավելի պատեհ է «Մեր ժամանակների հերոսն» իրականացնելը. վարչապետ
Հատկապես այս պարագայում, երբ Լաչինի միջանցքի խնդիր ունենք, ավելի պատեհ է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության իրա...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկանում է վ...
2030-ականներին Ադրբեջանի գրեթե բոլոր գազի հանքավայրերը գնալու են բնական կրճատման. փորձագետներ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, շարունակելով Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի և ադրբեջանական գազի գործոնի թեմային վերաբերող հոդվածաշարը...
ՌԴ-ի, ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում չի լինի, կլինեն երկկողմ շփումներ. Պեսկով
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը չեն ծրագրում եռակողմ հանդի...