Չինական ռեկորդային թվով ռազմական ինքնաթիռները հատել են Թայվանի հետ ոչ պաշտոնական սահմանը
Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան ժամը 6-ից մինչև դեկտեմբերի 26-ի առավոտյան ժամը 6-ը 47 չինական ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին մասը՝ երկու կողմերի միջև ոչ պաշտոնական սահմանը։
Չինական էսկադրիլիան ներառել է 18 J-16 կործանիչ, 11 J-1 կործանիչ, 6 Սու-30 կործանիչ և անօդաչու թռչող սարքեր։
Չինաստանը շարունակում է իր ռազմական գործունեությունը կղզու մոտ։ Թայվանում տեղաշարժերը վերահսկվում են ցամաքային հրթիռային համակարգերի և նավերի միջոցով:
Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ զորավարժությունների ընթացքում Չինաստանը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել երկրի մի քանի վայրերից՝ նմանակելու Թայվանի և ԱՄՆ ռազմանավերի վրա հարձակումը:
Թայվանի նախագահ Ցայ Ինգ Վենը դեկտեմբերի 27-ի առավոտյան բարձր մակարդակի ազգային անվտանգության խորհրդակցություն է հրավիրելու՝ քննարկելու կղզու քաղաքացիական պաշտպանության ուժեղացման հարցը։ Դրան կհաջորդի մամուլի ասուլիս՝ պաշտպանական նոր միջոցառումների մասին հայտարարելու համար։
«Որքան շատ պատրաստվենք, այնքան քիչ է ագրեսիայի չմտածված փորձերի հավանականությունը: Որքան միասնական լինենք, այնքան Թայվանն ավելի ուժեղ և ապահով կդառնա»,- ասել է Ցայ Ինգ Վենը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը, հայտնում են ՌԴ պաշտ...
Կհստակեցվի զինծառայության համար քաղաքացու պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կհստակեցվեն զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության...
Հարավային Կորեայում գրոհային ինքնաթիռ է կործանվել Հյուսիսային Կորեայից դրոնների ներթափանցման պատճառով
Հարավկորեական թեթեւ գրոհային ինքնաթիռի կործանումը կապված է հյուսիսկորեական դրոնների ներխուժման հետ, տեղեկացրել է հ...
Կոսովոյի հետ սահմանին գտնվող Սերբիայի զորքերը բերվել են «լիակատար մարտական պատրաստության վիճակի»
Սերբիան Կոսովոյի հետ սահմանին գտնվող իր զորքերը բերել է «լիակատար մարտական պատրաստության վիճակի»՝ անտեսելով լարված...